երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵԽԽՎ-ն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը

ԵԽԽՎ-ն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր  Տաթևիկ Հայրապետյան ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել.

«Հենց նոր ԵԽԽՎ-ն 83 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունեց ազգությամբ իսլանդացի Թորհիլդուր Սուննայի հեղինակած «Քաղբանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում» վերտառությամբ զեկույցը: Քննարկումն անցավ լարված մթնոլորտում: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեմիդ Սեյիդովը իր դժգոհությունը հայտնեց, որ հայ պատվիրակները որոշել են գրանցվել և խոսել այս թեմայով և, իհարկե, ստացավ իր հարցի պատասխանը»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Տաթևիկ Հայրապետյանն այսօր ելույթ է ունեցել այն քննարկման ժամանակ, որը նվիրված է Ադրբեջանի քաղբանտարկյալների թեմային:

ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

  • Կիսվել: