կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Օբերը (Շվեդիա, EPP/CD)՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների և պարտականությունների մոնիթորինգի հարցերով համազեկուցողները, ճանաչողական այց կկատարեն Հայաստան՝ 2021 թվականի նոյեմբերի 3-5-ը: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ կայքը:

Քննարկումները հիմնականում նվիրված են լինելու ընտրական բարեփոխումներին, սահմանադրական ինստիտուտների փոխհարաբերություններին, դատական իշխանության անկախությանը, ԶԼՄ-ներում տիրող իրավիճակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա դրա հետևանքներին։

Երևանում Կիլյունենը և Օբերը բարձր մակարդակով հանդիպումներ կունենան Հայաստանի իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների և Ազգային ժողովում քաղաքական խմբակցությունների առաջնորդների հետ:

Նախատեսվում է համազեկուցողների հանդիպումը նաև դատական մարմինների, անկախ վարչական հաստատությունների, դիվանագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

  • Կիսվել: