Եկեք իրար հարգենք, եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա․ Սասուն Միքայելյան
Ընդդիմությունը չի նշանակում իշխանությանը քննդատելով, բարձր խոսելով, կամ չգիտեմ իրար վիրավորելով դիվիդենտներ շահել ժողովրդի մեջ։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Սասուն Միքայելյանը։
«Եկեք իրար հարգենք: Ես խնդրում եմ բոլորին, եկեք խոսենք քննարկվող հարցերի շրջանակներում: Վիճաբանություն… եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա: Չի կարելի այս դահլիճում ժողովրդին ցույց տալ «կտո սմելեե, սպասիբո»,-ասաց Միքայելյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստը մեկնարկեց Երևանի քաղաքապետարանին «կամազների» նվիրատվության հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին քննարկումներով։