շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Եկել է բանավոր ասվածը պաշտոնական ստորագրությամբ ամրագրելու ժամանակը․ Բայրամովը՝ Փաշինյանի հայարարության մասին

Եկել է բանավոր ասվածը պաշտոնական ստորագրությամբ ամրագրելու ժամանակը․ Բայրամովը՝ Փաշինյանի հայարարության մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել ադրբեջանական պետական AZERTAC լրատվական գործակալությանը և հունգարական Magyar Demokrata հրատարակությանը։

Հարավկովկասյան տարածաշրջանում հետպատերազմյան կարգավորման ներկա վիճակի մասին հարցին ի պատասխան Բայրամովն ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն է՝ անցյալում թողնել թշնամությունը և սկսել նոր դարաշրջան երկու երկրների հարաբերություններում՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության հարգումը։

«Պատերազմի ավարտից հետո Հայաստանին երկուսուկես տարի պահանջվեց, որպեսզի այս երկրի վարչապետը վերջապես, թեկուզ միայն բանավոր, հանդես գա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ՝ Ղարաբաղով իր կազմում։ Հիմա եկել է բանավոր ասվածը պաշտոնական ստորագրությամբ ամրագրելու ժամանակը», - ասել է Բայրամովը:

«Մենք շարունակում ենք Ղարաբաղի հայազգի բնակիչներին «մեր քաղաքացիները» համարել», - ասել է նա:

Խոսելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին՝ Բայրամովը նշել է.«Միակ ճանապարհը երկխոսությունն է և Ադրբեջանի կազմում մեր ապագայի քննարկումը։ Այլ բան պարզապես չկա, քանի որ մնացած ամեն ինչ «անօրինական է»։ Սա մեր կարմիր գիծն է. Ադրբեջանի տարածքում այլևս գորշ գոտիներ չեն լինի»:

  • Կիսվել: