երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի տներից մեկում նռնակ է պայթել. կա 1 զոհ և 1 վիրավոր

Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի տներից մեկում նռնակ է պայթել. կա 1 զոհ և 1 վիրավոր

Երեկ՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Այս մասին հայտնել է  shamshyan.com-ը:


Ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանները նշված փողոցի 33 տանը՝ հյուրասենյակում, հատակի վրա, բերանքսիվայր, հայտնաբերել են տղամարդու դի:   Տեղում Ա. Ֆիշյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը պարզել է, որ նշված տանից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:    Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը:


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան փողոցի բնակիչ, 48-ամյա Գևորգ Ասատրյանն էր, իսկ վիրավորը Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան 33 տան բնակիչ, 33-ամյա Ռուբեն Պապոյանն է:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, քննչական խմբի ղեկավար է նշանակվել ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ենն նախապատրաստվում:


Ըստ նախնական տեղեկությունների, տան հյուրասենյակում նռնակ է պայթեցվել, ինչի հետևանքով էլ Գ. Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Պապոյանը տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կիսվել: