շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եղիազար Վարդանյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Եղիազար Վարդանյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Եղիազար Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Այդ մասին որոշումը ներառված է Կառավարության՝ մարտի 21-ի նիստի օրակարգում: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ կատարված աշխատանքներից դժգոհ էր մնացել: Հունվարի 4-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել էր պաշտոնից։

  • Կիսվել: