երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է. ԱԺ նախագահ

Եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է. ԱԺ նախագահ

Հայաստանը որևէ պարագայում Արցախը չի թողել և չի թողնելու, այդ մասին վկայում են ՀՀ-ի կողմից իրականացված բոլոր քայլերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը առ այն, որ Պրահայում Հայաստանը փաստացի ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում՝ Սիմոնյանը հավաստել է, որ նման բան չկա և Արցախը որևէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս:

«Նախատեսված ֆորմատ կա, որով Արցախն ու Ադրբեջանը պետք է իրար հետ ունենան խոսակցություն: Եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ, իրոք, Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է ու չի մտել այդ խոսակցությունների մեջ»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: