կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էդմոն Մարուքյանը՝ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման հնարավորության մասին

Էդմոն Մարուքյանը՝ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման հնարավորության մասին

Կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ, արդեն կա նման նախաձեռնություն: Այս մասին Խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Կհանդիպենք, կխոսենք, կշփվենք: Կարծում եմ՝ որևէ ձևով, որևէ առումով չպետք է ասենք՝ իմ ասածն է ճիշտը, էսպես պետք է անենք: Երբ կհանդիպենք պարոն Մանուկյանի հետ, ինքն իր մոտեցումները կներկայացնի, մենք մեր մոտեցումները կներկայացնենք, կքննարկենք, շփումներ կլինեն»,- նշեց Մարուքյանը:

Պտագամավորը նաև տեղեկացրեց, որ ունեցել են շփումներ ընդդիմադիր 16 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ: Իրենց իրազեկվել է, որ 16 ուժերը որոշում են կայացրել ներկայացնելու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես միասնական թեկնածուի: 

 

«Շատ հարգանքով ենք վերաբերվում ցանկացած ուժի՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, բայց մենք էլ իրազեկել ենք, որ որպես խորհրդարանական ուժ՝ վարչապետի թեկնածուով ենք ընտրություններին մասնակցել, հետևաբար՝ մենք ունենք վարչապետի թեկնածու: Եվ հարգանքով իրարից բաժանվել ենք»,- նշեց Մարուքյանը:

 

  • Կիսվել: