ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Էդմոն Մարուքյանն առաջարկում է ժամանակավորապես փակել հայ-իրանական սահմանը

Էդմոն Մարուքյանն առաջարկում է ժամանակավորապես փակել հայ-իրանական սահմանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է ժամանակավորապես փակել-հայ-իրանական սահմանը, քանի որ, ըստ նրա, սա մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է։

Գրառման մեջ, մասնավորապես ասվում է․  «Մեր բարեկամ Իրանից անհանգստացնող և մտահոգիչ տեղեկություններ են հասնում։ Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի։ Սա մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է, քանի որ համապատասխան միջոցների չկիրառումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել։

Այս ամենից անդին մեր մտահոգությունն ու կարեկցանքն ենք փոխանցում բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ նրանք կկարողանան չեզոքացնել այդ վերահաս աղետը»։

  • Կիսվել: