շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդհանուր էներգետիկ շուկաներ իրականացնելու համար փոխզիջումներ են անհրաժեշտ. Փաշինյան

ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդհանուր էներգետիկ շուկաներ իրականացնելու համար փոխզիջումներ են անհրաժեշտ. Փաշինյան

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պետք է փոխզիջումային լուծումներ գտնեն ընդհանուր էներգետիկ շուկաների արդյունավետ ձևավորման համար։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել է և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման տրամաբանությամբ, սակայն գործնականում այս սկզբունքի իրագործումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված որոշ նախաձեռնություններ չեն առաջանում։ Հաշվի առնելով այս հատվածի բարդ կառուցվածքը, ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը կախված է փոխզիջումային լուծումներ գտնելու կողմերի պատրաստակամությունից»,- նշել է նա։

  • Կիսվել: