հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԵԱՏՄ երկրների առաջնորդները 15 փաստաթուղթ են ստորագրել

ԵԱՏՄ երկրների առաջնորդները 15 փաստաթուղթ են ստորագրել

ԵԱՏՄ երկրների առաջնորդները Բիշքեկում կայացած գագաթաժողովի արդյունքներով 15 փաստաթուղթ են ստորագրել, մասնավորապես՝

  1. 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն՝ էլեկտրոնային եղանակով ծառայություններ մատուցելիս անուղղակի հարկերի գանձման կարգը սահմանելու մասով;
  2. «Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին» որոշում;
  3. «Եվրասիական տնտեսական միության 2023 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» որոշում;
  4. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետում փոփոխություններ կատարելու մասին» որոշում;
  5. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին» որոշում;
  6. «Եվրասիական տնտեսական միության շրջանակում ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին որոշում, որոնցում գործում է ծառայությունների միասնական շուկան»;
  7. «Ծառայությունների ազատականացման առաջնահերթ ուղղությունների ցանկի մասին» որոշում՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) սահմանման համար, որոնցով կշարունակվի  անցումային շրջանի ընթացքում ազատականացման ծրագրերին համապատասխան ԵԱՏՄ շրջանակում միասնական շուկայի ծառայությունների ձեւավորման ուղղությամբ աշխատանքը;
  8. ««Հանուն Եվրասիական տնտեսական միության զարգացման» մեդալով պարգեւատրելու մասին» որոշում;
  9. «Եվրասիական տնտեսական միության մարմիններում արտաքին աուդիտի (վերահսկողության) մասին դրույթում փոփոխություններ կատարելու մասին» որոշում;
  10. «Եվրասիական տնտեսական միության 2021 թվականի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության մասին» որոշում;
  11. «Եվրասիական տնտեսական միության 2023 թվականի բյուջեի մասին» որոշում;
  12. «Տնտեսվարող սուբյեկտների կողմից Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս վճարվող տուրքի չափը հաստատելու մասին» որոշում;
  13. «Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահության մասին» որոշում;
  14. «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակի եւ վայրի մասին» հրամանագիր;
  15. «Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աղբյուրների եւ մեխանիզմների մասին» հարցի շրջանակում հանձնարարական։  

Բարձր մակարդակով հանդիպումը կայացել Է Բիշքեկում։ Բանակցություններին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: 

  • Կիսվել: