հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
ԵԱՏՄ բյուջեում Հայաստանի ներդրումը կազմում է ընդամենը 1%․ ՌԴ ԱԳՆ

ԵԱՏՄ բյուջեում Հայաստանի ներդրումը կազմում է ընդամենը 1%․ ՌԴ ԱԳՆ

ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում Հայաստանի ավանդը կազմում է ընդամենը 1%։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
 
««Հնգյակի» երկրների բոլոր մուտքերի մեջ, որոնց հաշվին ապահովվում է միության մարմինների գործունեությունը, Հայաստանի բաժինը կազմում է 1%-ից մի փոքր ավելի»,-ասել է Աղասանդյանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը կհակասի նրա ժողովրդի երկարաժամկետ շահերին։
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին հայտարարել էր, որ ապագայում երկիրը կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացը։
 
ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտին ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը, նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանալ հայտարարել էր, որ միաժամանակ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի հետ մաքսային միության անդամ լինելն անհնար է։

  • Կիսվել: