շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը ԼՂ հակամարտության միակ և արդյունավետ լուծումն է. ՄԹ դեսպան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը ԼՂ հակամարտության միակ և արդյունավետ լուծումն է. ՄԹ դեսպան

Միացյալ Թագավորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը համարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ և արդյունավետ հնարավորությունը: Այս մասին ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմից մեկ տարի անց ստեղծված իրավիճակի և Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Բաքվի նկրտումների վերաբերյալ հարցին․

<<Միացյալ Թագավորության դիրքորոշումն է՝ խրախուսել երկու կողմերին, որպեսզի խոսեն իրար հետ, նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Մենք այն համոզմունքին ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հակամարտության միակ և արդյունավետ լուծումն է>>։

  • Կիսվել: