երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել են հանդիպել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել են հանդիպել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից Իգոր Պոպովը, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Էնդրյու Շոֆերը) սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել Փարիզում: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ:

Համանախագահները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին բռնության սրումից հետո տեղի ունեցած նոր իրադարձություններին: Համանախագահները հանգամանորեն քննարկել և գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային ուղերձներն ու մտահոգությունները ։

Համանախագահներն առանձին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և հրավիրել նախարարներին՝ առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպել՝ նրանց համապատասխան դիրքորոշումներն առավել հստակեցնելու նպատակով՝ առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու համար:

  • Կիսվել: