ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԵԱՀԿ ԽՎ-ն ողջ ուշադրությունը սևեռել է միայն Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա. Էդուարդ Աղաջանյան

ԵԱՀԿ ԽՎ-ն ողջ ուշադրությունը սևեռել է միայն Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա. Էդուարդ Աղաջանյան

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ներկայացված զեկույցներում հայկական պատվիրակությունը 3 փոփոխություն է նախաձեռնել, որոնք վերաբերել են նաև գերիների առկախված խնդրին, մշակութային ժառանգության պահպանմանը, սակայն դրանք չեն ընդունվել, այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Ձմեռային նստաշրջանի նիստի հենց առաջին օրը համընկել է Ուկրաինայի իրադարձությունների հետ:

«Ցավոք, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի վրա, այն է՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները:Այդ պահից սկսած՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամբողջ ուշադրությունը սևեռված էր այս կոնֆլիկտի վրա: Գործնականում, մեղմ ասած, շատ դժվար էր որևէ այլ հարցի վրա սևեռել խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը, այդ թվում, բնականաբար, նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա», - նշեց Աղաջանյանը:

Ամառային ամփոփիչ նստաշրջանում, որի շրջանակում հաստատվում է տարեկան զեկույցը, հայկական կողմը նախաձեռնել էր երեք փոփոխություն, որոնցից 2-ը պետք է տեղ գտնեին քաղաքական հարցերով զեկույցում, մեկը՝ մարդու իրավունքների հարցերով զեկույցում:

«Սրանք վերաբերում էին տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, այն կոնֆլիկտին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր գործնականում շարունակվում է, և կան առկախված հարցեր, որոնք չեն լուծվում», - ասաց Էդուարդ Աղաջանյանը:

  • Կիսվել: