ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դժվարանում եմ պատկերացնել, թե ի՞նչ կմնար Հայաստանից, եթե պատերազմի պարտության այդ ողբերգությանը գումարվեր նաև հեղաշրջումը

Դժվարանում եմ պատկերացնել, թե ի՞նչ կմնար Հայաստանից, եթե պատերազմի պարտության այդ ողբերգությանը գումարվեր նաև հեղաշրջումը

Այսօր ամեն բանից խոսվեց, բայց ոչ ոք չասաց, որ երկու տարի առաջ Հայաստանում կանխվեց հեղաշրջման փորձը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Դժվարանում եմ պատկերացնել, թե ի՞նչ կմնար Հայաստանից, եթե պատերազմի պարտության այդ ողբերգությանը գումարվեր նաև հեղաշրջումը:

Շնորհակալ եմ իմ թիմին և բոլոր այն մարդկանց, ովքեր այդ գիշերը խորհրդարանում էին՝ ինձ հետ և հաջորդիվ ժամերին և օրերին ցուցաբերում էին բարձր քաղաքական և քաղաքացիական գիտակցություն՝ պահելով պետականության հիմքերը»,- գրել է Մարուքյանը։

 

  • Կիսվել: