կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դժվար եմ պատկերացնում բանակցությունները, բայց իմ բագաժում կա նաև հաղթած ժամանակահատված. Քոչարյան

Դժվար եմ պատկերացնում բանակցությունները, բայց իմ բագաժում կա նաև հաղթած ժամանակահատված. Քոչարյան

Հիմա շատ դժվար է նստել բանակցությունների. 1994-ից հետո ես տեսնում էի, թե ինչքան դժվար է Ադրբեջանի համար մեզ հետ բանակցելը: Այս մասին այսօր վանաձորցիների եւ ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բայց հիմա ի՞նչ անենք, ես պատկերացնում եմ, թե այս պատերազմում պարտված մարդը նստի բանակցությունների եւ ինչ վերաբերմունքի պետք է արժանան: Եվ դա մենք տեսնում ենք էկրանից: Այո, այս ընտրություններից հետո Հայաստանի ղեկը ստանձնած մարդը շատ դժվար վիճակում է հայտնվելու բանակցային գործընթացում, բայց դա չի կարող պատճառ հանդիսանալ չգնալու բանակցությունների եւ վիճակ փոխելու այդ գործընթացում:

Այո, դժվար եմ պատկերացնում բանակցությունները, բայց պետք է անենք: Բացի այդ, իմ բագաժում կա նաեւ հաղթած ժամանակահատված, ես այդ հաղթողների ամենից կարեւոր դեմքերից մեկն եմ: Այդ տեսանկյունից ներկա բոլոր հնարավոր տարբերակներից երեւի ամենահեշտը ինձ է լինելու այդ հոգեբանական բարիերը հաղթահարելը՛՛:

 

  • Կիսվել: