ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Դուք պետք է ցույց տաք, թե թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձունքների կարելի է հասցնել մի ամբողջ ժողովրդի․ Փաշինյանը՝ մարզիկներին

Դուք պետք է ցույց տաք, թե թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձունքների կարելի է հասցնել մի ամբողջ ժողովրդի․ Փաշինյանը՝ մարզիկներին

Ցավոք սրտի այսօր Հայաստանում երիտասարդության շրջանում քրեական պսեվդոմշակութային ազդեցությունները շատ մեծ են: Այսօր Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չեմպիոնները պետք է դառնան ընդօրինակելի կերպար երիտասարդների համար: Դուք պետք է ցույց տաք, թե մարդու նպատակաուղղվածությունը, աշխատասիրությունը, թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձունքների կարելի է հասցնել մի ամբողջ ժողովրդի, պետության»:

Փաշինյանի խոսքերով, չեմպիոն չեն ծնվում, դառնում են.

«Եթե նույնիսկ ծնվում են չեմպիոնական հականիշներով, կարևոր է մենք կարողանանք Հայաստանում զարգացնել մարզական ենթակառուցվածքները, ունենալ լավ մարզադպրոցներ, լավ մարզագույք, խրախուսել լավ մարզիչներին, ունենալ կրթական համակարգ, որը կմատակարարի լավ մարզիչներ: Մեր Կառավարությունն այս թեմային հատուկ ուշադրություն է դարձնում»:

  • Կիսվել: