չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դուք կառավարում եք լրջագույն աղետների ռիսկերը․ Փաշինյանի ուղերձը` ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ

Դուք կառավարում եք լրջագույն աղետների ռիսկերը․ Փաշինյանի ուղերձը` ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․

«Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի աշխատակիցներ, սիրելի փրկարարներ՝ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական օրվա կապակցությամբ։

Դուք մասնագիտության բերումով մշտապես գտնվում եք արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում, անձնվեր աշխատանքով կառավարում այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը եւ ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր կատարած նվիրական աշխատանքի համար եւ մաղթում անփորձանք ծառայություն ու երջանկություն»։

  • Կիսվել: