ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում. նախագիծ

Դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում. նախագիծ

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին:

«Ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ:

Ծրագրի վերջնանպատակի համար սահմանվել են 3 ռազմավարական ուղղություններ՝ համընդհանուր ներառական, սովորողակենտրոն կրթական միջավայրի ձևավորում ՀՀ ողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում և արտահանում»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում:

Մսուրի ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում: Բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր:

  • Կիսվել: