«Դիմադրություն» շարժումը հայտարարել է աննախադեպ քաղաքական բռնաճնշումների դեմ բողոքի ակցիա անցկացնելու մասին
«Դիմադրություն» շարժումը ներկայացրել է իր վաղվա օրակարգը:
«Հունիսի 11-ին, ժամը 19։00-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, որտեղից կմեկնարկի աննախադեպ քաղաքական բռնաճնշումների դեմ բողոքի ակցիան»,- նշված է Շարժման հայտարարության մեջ
Հաղորդվում է նաև, որ ավելի ուշ՝ 21.30-ին, Ֆրանսիայի հրապարակում կանցկացվի մշակութային երեկո՝ երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ։



