«Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիան Կոմիտասի պողոտայից (ուղիղ)
Արցախի փրկության եւ իշխանափոխության պահանջով այսօր՝ ապրիլի 25-ին, «Դիմադրություն» շարժման մեկնարկն է տրվում Երեւանի Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։
Մինչեւ այդ Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական Միության եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Վաղարշյան-Կոմիտաս փողոցը։ Իրավիճակն այդտեղ լարվել էր եւ մեծ թվով կարմիրբերետավորներ բերման էին ենթարկել ակցիայի 4 մասնակցի։
Նշենք, որ այսօր անհնազանդության մի շարք ակցիաներ են տեղի ունեցել Երեւանում։ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում ուսանող-դաշնակցականները տեղադրել էին Արցախի դրոշը։
Մի խումբ երիտասարդներ էլ ակցիաներ են իրականացրել բուհերի առջեւ՝ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» գրությամբ պաստառներ բարձրացնելով երեւանյան 15 բուհերի դիմաց եւ հորդորելով ուսանողներին միանալ համընդհանուր պայքարին։
Հիշեցնենք, որ այսօր՝ առավոտյան 11։00-ին, Իջեւանից մի շարք քաղաքացիներ, որոնց թվում են նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սկսել են երթ՝ դեպի Երեւան։ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանըը տեղեկացրել է, որ առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից եւս։