երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դեսպանը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին. չինական նախաձեռնությունը դրա հետ կապ չունի

Դեսպանը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին. չինական նախաձեռնությունը դրա հետ կապ չունի

Չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը դրա հետ կապ չունի։ Այս մասին այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը՝ պատասխանելով Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին Ադրբեջանի հռետորաբանությունը մեկնաբանելու խնդրանքին, որը Բաքուն ցանկանում է ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տեսքով:

Նա պարզաբանեց, որ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նպաստում է ընդհանուր զարգացմանն ու բարգավաճմանը։ «Եվ չենք կարող ասել, որ այն կապ ունի այդ հարցի հետ»,-նշեց դեսպանը։

Նա հավելեց, որ Չինաստանի դիրքորոշումն այն է, որ հարցերը պետք է լուծվեն խաղաղ եւ երկխոսության ճանապարհով։

Դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան շուտափույթ համաձայնության գալ։

 

  • Կիսվել: