ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Անդորրայի ԱԳ նախարարին

Դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Անդորրայի ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 27-ին համատեղության կարգով Անդորրայի Իշխանապետությունում (նստավայրը՝ Մադրիդ) ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Անդորրայի արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտին։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի և Անդորրայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։

Դեսպանն Անդորրայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

 

  • Կիսվել: