հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Դեսպան Աֆյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հեռանկարային համագործակցության խորացմանն ուղղված հարցեր

Դեսպան Աֆյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հեռանկարային համագործակցության խորացմանն ուղղված հարցեր

Դեկտեմբերի 13-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հեռանկարային համագործակցության խորացմանն ուղղված հարցեր։ Երկուստեք ընդգծվել է ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված հետագա փոխշահավետ գործակցության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը։

  • Կիսվել: