Դեպի Հայաստան և Հայաստանից դուրս դրամական փոխանցումների ծավալով Ադրբեջանը 50 երկրների շարքում չէ. ԿԲ
Դեպի Հայաստան և Հայաստանից դուրս դրամական փոխանցումների ծավալով Ադրբեջանն առաջին 50 երկրների շարքում չէ։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նշենք, որ նրան համապատասխան հարցն ուղղել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հաշվի առնելով այս երկրի բացակայությունը ցուցակում, կարելի է ենթադրել, որ տրանսֆերտների ծավալը կա՛մ շատ փոքր է, կա՛մ ընդհանրապես բացակայում է»,-ասել էր նա: