Դեկտեմբերի 20-ին բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք՝ Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարված՝ պատերազմում զոհվածների հիշատակին։ Կլինի երթ հանրապետության հրապարակից դեպի Եռբլուր զինվորական պանթեոն և հիշատակի այլ միջոցառումներ։