երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դե-յուրե Ղարաբաղում խոսքն իր տարածքում Ադրբեջանի գործողությունների մասին է. Պեսկով

Դե-յուրե Ղարաբաղում խոսքն իր տարածքում Ադրբեջանի գործողությունների մասին է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անհիմն է համարում այն մեղադրանքները, թե Մոսկվան չի կատարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պարտավորությունները:
«Դե յուրե խոսքը Բաքվի գործողությունների մասին է իր իսկ տարածքում», - ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան չի կատարում Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության իր պարտավորությունները:
 
Պեսկովը նշել է, որ Կրեմլը Ղարաբաղի հետ կապված իրավիճակում առաջնորդվում է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2021-2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններով։
«Երկրորդ կարևոր չափանիշն այս պահին այն է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի տարածքի ճանաչման մասին։ Սա նշանակում է, որ հայկական կողմը Ղարաբաղը ճանաչել է ադրբեջանական տարածքի անբաժանելի մաս։
 
Դա էապես փոխել է մի շարք դրույթներ, և մենք մեր հասցեին նման կշտամբանքներ չենք ընդունում, առավել ևս՝ հայկական կողմի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին որոշումից հետո», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: