երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դավիթ Սանասարյանի նկատմամբ կվերսկսվի քրեական հետապնդում՝ 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու գործով

Դավիթ Սանասարյանի նկատմամբ կվերսկսվի քրեական հետապնդում՝ 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու գործով

յսօր՝ սեպտեմբերի 2-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, բավարարեց ՊՎԾ կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու քրգործի կարճման դեմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը։

 

Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն Analitik.am-ի հետ զրույցում ասաց, որ քննությունը պետք է վերսկսի. «Պետք է փորձաքննության առարկա դարձվեն գործի բոլոր հանգամանքները, մենք, հնարավոր է, ունենանք պատկեր, որ պարոն Սանասարյանը մեղավոր է տեղի ունեցած վրաերթի մեջ»։

Աթանեսյանը նշեց, որ խնդիրը փորձաքննություն մեջ է, որը հաստատել էր, որ Դավիթ Սանասարյանը մեղավոր չէ պատահարի մեջ, բայց գործում կան տվյալներ, որոնք հաշվի չեն առնվել. «Եթե ընդունվեին այլ ելակետային պայմաններ, որոնք կային գործում, շատ հավանական է, որ եզրակացությունը կունենար այլ ելք, այլ մտքի կհանգեր փորձագետը: Ցավոք սրտի, քննությունը մերժեց իմ մոտեցումները և որևէ կերպ քննության առարկա չդարձրեց, հապճեպ կարճեցին, դատախազությունը մերժեց, այսօր դատարանը բավարարեց իմ բողոքը, վերացրեց քննիչի որոշումը, հիմա պետք է քննությունը վերսկսվի»:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի էր ենթարկել 9-ամյա Ա. Ղևոնդյանին:

  • Կիսվել: