կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դատական համակարգը նախորդ ռեժիմի թողած ահաբեկչական ռումբ է, որն ամեն օր կարող է պայթել՝ էական և անդառնալի վնասներ հասցնելով պետությանը․ Բաբաջանյան

Դատական համակարգը նախորդ ռեժիմի թողած ահաբեկչական ռումբ է, որն ամեն օր կարող է պայթել՝ էական և անդառնալի վնասներ հասցնելով պետությանը․ Բաբաջանյան

Դատական համակարգը նախորդ ռեժիմի թողած ահաբեկչական ռումբ է, որն ամեն օր կարող է պայթել՝ էական և անդառնալի վնասներ հասցնելով պետությանը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ դատական համակարգն է եղել այն հիմնարար դերակատարը, որ հաստատուն կերպով պաշտպանության տակ է առել նախորդ ռեժիմներին:

«Չլիներ այդ պաշտպանությունը, Հայաստանը հեղափոխության կարիք չէր ունենա, գտնվեին այդ համակարգում մի քանի ընդվզող դատավորներ՝ մենք բոլորովին այլ որակի պետություն կունենայինք: Բայց ի՞նչ է տեղի ունեցել դատական համակարգում տարիներ շարունակ:

Ամենաարատավորված մարդկանց խցկելով դատական համակարգ, ներդնելով նրանց այնտեղ՝ տեղի է ունեցել պետական ինստիտուտների դեգրադացիա, որն ուղղակիորեն անդրադարձել է պետության պաշտպանության, պաշտպանունակության, դիմադրողունակության, պետության ներքին և արտաքին մարտահրավերների դիմադրողունակության և դիմադրողականության վրա»,- նշեց Բաբաջանյանը:

«Պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականը ուշացնելը շատ թանկ է նստելու մեր պետության վրա: Պետությունը բռնազավթելու նախորդ քաղաքական իշխանության մտադրությունը հնարավոր էր իրագործել բացառապես պետության իրավական անվտանգությունն ապահողով մարմինների, մասնավորապես, դատական իշխանության ակտիվ դերակատարմամբ և մասնակցությամբ»,- ասաց Բաբաջանյանը:

  • Կիսվել: