կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք. Սիմոնյան

Դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք. Սիմոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի ժամանակ հայտարարեց, թե այդպես ոչ թե ապահովում ենք դատարանների փոփոխությունն ու արդյունավետ աշխատանքը, այլ ավելացնում դատավորների կախվածությունը և սահմանափակում դատաիրավական իրավունքները՝ այդ թվում նաև դատավարության մասնակիցների, փաստաբանների և այլն:

«Դատավորները անկախ պետք է լինեն նաև մեկը մյուսից, և Բարձրագույն դատական խորհրդից ևս դատավորներն անկախ պիտի լինեն: ԲԴԽ լծակներն այնպիսին պետք է լինեն, որ ոչ թե միջամտեն դատավարության իրականացմանը, այլ հակառակը՝ դատավորների անկախությունը երաշխավորեն: Ինչո՞ւ. ուզում եք անգամ դատավորների՞ն վերահսկել ԲԴԽ-ի միջոցով: Ի՞նչ է նշանակում՝ դատավարության մեջ փոփոխություն մտցնել և սահմանել, որ Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա, եթե բեկանվում է ակտը, ուրեմն ստորադաս դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել, մինչդեռ նույն դատավարական օրենսգիրքը արգելում է նման գործընթաց սկսելը»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք:

  • Կիսվել: