երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դամասկոսում ապրող և կարիքի մեջ գտնվող սիրիահայ 300 ընտանիքից ավելի ՀՀ կառավարությունից աջակցություն է ստացել

Դամասկոսում ապրող և կարիքի մեջ գտնվող սիրիահայ 300 ընտանիքից ավելի ՀՀ կառավարությունից աջակցություն է ստացել

Դամասկոսում և արվարձաններում ապրող խիստ կարիքի մեջ գտնվող սիրիահայ 300 ընտանիք Հայաստանի կառավարության կողմից աջակցություն է ստացել, այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում ընթացող ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայաստանի կառավարությունը Սիրիայում կարիքվոր հայ ընտանիքներին տրամադրել է ֆինանսական օգնություն 100 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Այդ գումարը տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողությունների հաշվին։ Մոտ օրերս այդ ծրագրի շրջանակներում աջակցությւոն կտրամադրվի նաև 4750 սիրիահայ ընտանիքների», -հավելեց Նաղդալյանը։

  • Կիսվել: