կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դա տրամաբանական առաջարկ չէ. Ռուբինյանը՝ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին

Դա տրամաբանական առաջարկ չէ. Ռուբինյանը՝ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անտրամաբանական է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացրած այն առաջարկը, որ, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

«Դա տրամաբանական առաջարկ չէ մի շատ պարզ պատճառով. փաստացի այդ առաջարկով Էդմոն Մարուքյանը նորմալ է համարում, որ ԳՇ պետը կամ նրա տեղակալը պետք է դառնան քաղաքական գործոն, և նրանց նշանակումը կամ ազատումը պետք է դառնա քաղաքական պայմանավորվածության մաս:

Այդպես չի կարող լինել, և դա, բնականաբար, չի կարող նախապայման լինել արտահերթ ընտրությունների համար, բայց տրամաբանական կլիներ, որ առանց որևէ պայմանի Էդմոն Մարուքյանը հայտարարեր, որ իրենք պատրաստ են ստորագրել հուշագիր արտահերթ ընտրությունների վերաբերյալ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:

  • Կիսվել: