կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դա միայն քաղաքական ուժի եզրակացության հիման վրա չէ՝ պետությունն ունի անվտանգային խնդիրների շուրջ գործող համակարգեր․ Քոչարյանը՝ դելիմիտացիայի մասին

Դա միայն քաղաքական ուժի եզրակացության հիման վրա չէ՝ պետությունն ունի անվտանգային խնդիրների շուրջ գործող համակարգեր․ Քոչարյանը՝ դելիմիտացիայի մասին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու չէ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսվում այն տարածքներում, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, ասաց․  «Մեր Հ2-ի լրագրողը մեզ շատ ստրատեգիական ուղղության է մղում, մենք անում ենք այնտեղ, որտեղ գտնում ենք ճիշտ և դա միայն քաղաքական ուժի եզրակացության հիման վրա չէ՝ պետությունն ունի անվտանգային խնդիրների շուրջ գործող համակարգեր, որոնք պետք է մեզ հուշեն, որտեղից սկսենք, որն է ավելի ճիշտ և որտեղով ավարտենք»,- ասաց նա։

Քոչարյանը լրագրողին  կոչ արեց նման քննարկման դաշտ չմտնել և իշխանությանը չմղել այդ ուղղությամբ․ «Մենք ըստ էության՝ անվտանգային միջավայրի ընտրության հարցում կատարում ենք ամենաօպտիմալ գործողությունները․ կարծում եմ՝ նույնիսկ ընդդիմադիր լրատվամիջոցները այլեւս այս հարցը չեն շահարկի»,- հավելեց նա։

  • Կիսվել: