երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դա ցեղասպանություն էր, որը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին. Հունաստանի նախագահ

Դա ցեղասպանություն էր, որը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին. Հունաստանի նախագահ

Օսմանյան կայսրության վերջին շրջանում ծրագրված 1,5 միլիոն հայերի բնաջնջումից անցել է 109 տարի։ Դա ցեղասպանություն էր, որը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն:

՛՛Նման ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև բռնության և մարդկության հանդեպ ատելության դեմ մշտական ​​զգոնությունը, էական նշանակություն ունեն կանխելու նման հանցագործությունների կրկնությունն ու ապահովելու ազգերի և ժողովուրդների խաղաղ գոյակցությունը։ Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն»՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: