երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Չորս տարի այնպես կառավարեցին, որ իրենցից հետո երկրից կարող է բան չմնալ. Գեղամ Մանուկյան

Չորս տարի այնպես կառավարեցին, որ իրենցից հետո երկրից կարող է բան չմնալ. Գեղամ Մանուկյան

Այս իշխանություններն իրենց կառավարման չորս տարիներին երկիրը հասցրել են այնպիսի վիճակի, որ իրենցից հետո այլևս կարող է ոչ մի բան չմնալ երկրից, այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Հայաստանը երեկ, այսօր և վաղը՛՛ թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ցավոք, չորս տարի այնպես կառավարեցին, որ երկիրը կանգնեցրել են այնպիսի վիճակի առաջ, որ իրենցից հետո այլևս կարող է բան չլինել, եթե մեր հայրենակիցները հանդարտ, առանց անհանգստության հետևեն այն ամենին, ինչ կատարվում է՛՛։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներ Աննա Մկրտչյանի, Ասպրամ Կրպեյանի և Քրիստինե Վարդանյանի այսօրվա ակցիային, երբ վերջիններս գնացել էին Առողջապահության նախարարություն և իրենց բողոքը հայտնել նախարար Անահիտ Ավանեսյանին, որը երեկ հայտարարել էր, թե հիացած է այս օրերին ոստիկանների գործողություններով, նույնիսկ զարմացած է նրանց ամուր նյարդերի վրա՝ Մանուկյանը նշեց, որ պատգամավորներն իրավունք ունեն հանդիպելու գործադիրի անդամների հետ և ներկայացնելու իրենց ասելիքը։

Մանուկյանը խոսեց նաեւ իշխանական պատգամավորների հայտարարությունների մասին, թե ընդդիմադիր պատգամավորներն իրավունք ունեն կարճ ժամկետում հանդիպել գործադիրի ներկայացուցչին, ինչու չեն օգտվել այդ հնարավորությունից և դիմել են ակցիայի ձևաչափին: Այս առնչությամբ Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց, թե՝ եթե դա այդպես է, ապա ինչու՞ մայիսի 30-ին շուրջ երկու տասնյակ պատգամավորի թույլ չէին տալիս մտնել Կառավարության երրորդ մասնաշենք, ինչու՞ այսօր ոստիկանները թույլ չտվեցին պատգամավորներին մտնել ՛՛Մարիոթ Արմենիա՛՛ հյուրանոց, որտեղ դատական համակարգին նվիրված քննարկում էր անցկացվում:

Ավելի վաղ հայտել էինք, որ ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասել է՝ ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկը հրավիրված չէր ՛՛Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր՛՛ երկօրյա խորհրդաժողովին:

 

  • Կիսվել: