ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկը հրավիրված չէր «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովin. Մամիջանյան

Ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկը հրավիրված չէր «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովin. Մամիջանյան

«Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի է ունենում «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը:

Ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկը հրավիրված չէր։ Այս մասին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Գործընկերներիս հետ ցանկություն հայտնեցինք մասնակցել և ներկայացնել Հայաստանում դատական իշխանության իրական իրավիճակը։ Խոսել քաղաքական հայացքների համար բանտարկված անձանց մասին, որոցն թիվը տասնյակների է հասնում, ոստիկանական բռնություններից և դրա վերաբերյալ դատական իշխանության լռությունից:

Երևի խնդիրն այն է, որ ՍԴ աշխատակիցները, որոնք այս միջոցառման կազմակերիչն են, ԵԽԽՎ զեկույցներ չեն կարդում, Արարատ Միրզոյանին չեն լսում, տեղյակ չեն, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք: Ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունն այս միջոցառմանը արգելված է, մուտքը միայն հրավիրատոմսերով է, որովհետև ժողովրդավարության այն փուչիկը, որը ամեն օր տարբեր տեղերում փորձում է փչել Փաշինյանը և իր խունտան, հանկարծ կարող է պայթել: Այն վաղ թե ուշ պայթելու է: Իսկ թե ինչ իրավիճակում է դատական իշխանությունը, ինչպես են գործեր կարվում, սա նույնիսկ զանգով արդարադատություն չի, կնոպկայով արդարադատություն է»,-ասաց Մամիջանյանը:

  • Կիսվել: