ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Չնայած հայկական կողմի ապակառուցողական քայլերին՝ պատրաստ ենք մասնակցել հերթական բանակցություններին». Բայրամովը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

«Չնայած հայկական կողմի ապակառուցողական քայլերին՝ պատրաստ ենք մասնակցել հերթական բանակցություններին». Բայրամովը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում են Ադրնեջանի ԱԳՆ-ից, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձություններին վերաբերող հարցեր։

Ինչպես հանդիպ,ան ընթացքում պնդել էԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ «Ադրբեջանի տարածքում հայ բնակիչների շրջափակման և հումանիտար աղետի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։

Բայրամովը Խավիեր Կոլոմինային ասել է նաև, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել Հայաստանի հետ։

՛՛Չնայած հայկական կողմի ապակառուցողական քայլերին՝ մենք պատրաստ ենք մասնակցել հերթական բանակցություններին՝ կարճ ժամկետներում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: