ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Չնայած արտաքին ճնշմանը՝ Կիևում ամեն ինչ կանեն ՌԴ-ի հետ չպատերազմելու համար. Աբրահամյան

Չնայած արտաքին ճնշմանը՝ Կիևում ամեն ինչ կանեն ՌԴ-ի հետ չպատերազմելու համար. Աբրահամյան

Ուկրաինային որքան էլ սպառազինություն մատակարարեն պատերազմի հնարավոր բռնկման դեպքում այդ կուտակված ռազմական տեխնիկան, զինամթերքը լուրջ խնդիր չի լուծի։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«ՌԴ-ն պատերազմ չի նախաձեռնի, եթե Ուկրաինան այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի, որովհետև ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չի։

ՌԴ-ն պարզապես ուզում է, որ ՆԱՏՕ-ն իր սահմաններին չմոտենա և իր հարևանությամբ արտաքին ուժերի միջամտությամբ անկայունության օջախներ չստեղծվեն, ինչը թույլ չտալու համար ամենակոշտ միջոցների կդիմի։

Ուկրաինական բանակի աննախադեպ մոբիլիզացիան, մարդկային և ռազմական համալրումները ՌԴ բանակի դեմ ոչինչ անել չեն կարող։

Կարծում եմ՝ Ուկրաինայում այս պարզ ճշմարտությունը գիտակցում են և իրենցից կախված ամեն ինչ կանեն, որպեսզի ՌԴ-ի հետ պատերազմի մեջ չմտնեն՝ անկախ նրանից, որ դրան դրդող արտաքին գործոնները բավականին ակտիվ են։

Պատերազմի՞, թե՞ սթափ դատողությունների կողմնակիցները կհաղթեն, ցույց կտա ժամանակը»,- գրել է Աբրահամյանը

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: