Չենք հանձնվում․ հաղթանակը շատ մոտ է. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ հաղթանակը շատ մոտ է
«Այսօր մեր արժանապատիվ քաղաքացիները վաղ առավոտից անհնազանդության խաղաղ ակցիաներ են անցկացրել Երևանի ողջ տարածքով:
Ոստիկանությունը կրկին կիրառել է անհամաչափ ուժ, նախնական տվյալներով, կան 300-ից ավելի բերման ենթարկվածներ:
Չենք հանձնվում, չենք հոգնում: Չեն մարսելու: Պայքարը շարունակվում է, հաղթանկը շատ մոտ է», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանեցյանը։