կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չենք հանդուրժելու ժողովրդի իշխանության զավթման փորձերը. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Չենք հանդուրժելու ժողովրդի իշխանության զավթման փորձերը. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Այսօր՝ մարտի 1-ին, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների և կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցում Հոգեհանգստյան կարգ մատուցվեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին։
 
Ալ. Մյասնիկյանի արձանին հարակից պուրակում ծաղիկներ խոնարհվեցին հանուն հանրապետության, հանուն ժողովրդավարության և ինքնիշխանության զոհված հայորդիների հիշատակին։
 
«Մեր կուսակցությունը՝ որպես պետականության և ժողովրդի իշխանության անվիճարկելիության կրող քաղաքական ուժ, իր ուշադրության կենտրոնում է պահում 2008 թ. մարտի 1-ի քրեական գործի շուրջ ծավալվող իրադարձությունները և չի հանդուրժելու հակասահմանադրական, պետականությունը վտանգող, ժողովրդի իշխանության զավթման փորձեր։
 
Մեր խորին զորակցությունն ենք հայտնում 2008 թ. մարտի 1-ի զոհերի հարազատներին։ Պարտավոր ենք անել կարելին և անկարելին, որ մեր զոհված զավակների հոգիները հանգստություն գտնեն»,- ասված է «Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարության մեջ:

  • Կիսվել: