ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չեմ ուզում մեկնաբանել Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որովհետեւ այդ լիազորությունը չունեմ. ՀՀ նախագահ

Չեմ ուզում մեկնաբանել Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որովհետեւ այդ լիազորությունը չունեմ. ՀՀ նախագահ

Չեմ ուզում մեկնաբանել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որովհետեւ ես այդ լիազորությունը չունեմ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հաղորդավարի հարցին, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ նախագահը պետք է հետեւի Սահմանադրության պահպանմանը, հետեւաբար ինչպես կմեկնաբանի այդ ձայնագրությունը։

Նախագահը, մասնավորապես, ասել է. ՛՛Հաճելի պատմություններից չէ, բայց... Իրավապահ մարմինները հիմա զբաղվում են դրանով, թող իրենք զբաղվեն, դրանից հետո առիթ կլինի, գնահատականներ կտամ»,– ասել է Վահագն Խաչատուրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է իր և Ջհանգիրյանի հանդիպման սկանդալային գաղտնալսումը:

ՀՀ նախագահն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե պաշտոնավարման 100 օրերի ընթացքում եղե՞լ են դեպքեր, որ աշխատանքային կոնֆլիկտ ունենա Կառավարության կամ Ազգային ժողովի հետ՝ հաշվի առնելով ընդդիմության քննադատությունները, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակից Վահագն Խաչատուրյանը չի հակադրվելու իշխանություններին:

Այս առնչութհամբ նա ասել է, որ նախագահը պատասխանել է հակադրվելը չպետք է ինքնանպատակ լինի։

՛՛Աշխատանքային խոսակցություններ եղել են թե՛ Կառավարության, թե՛ ԱԺ ներկայացուցիչների հետ։ Որոշ հարցերի շուրջ մեր փորձագիտական խումբը խնդիրներ է տեսել, եւ մենք փորձել ենք լուծել, ինչը ստացվել է։ Ես կողմնակից եմ այդպիսի աշխատանքի, իսկ այդ աշխատանքը կախված է մեզնից, թե մենք ինչքանով ենք պատրաստ օրենսդրական նախաձեռնություններին նախօրոք ծանոթանալ, եւ դրանք ոչ թե ընդունվելուց հետո քննարկման առարկա դարձնել, այլ մինչ դրանց ընդունելը՛՛,-նշել է Խաչատուրյանը։

Խոսելով Կառավարության հետ հարաբերությունների մասին՝ ՀՀ նախագահը դրանք գնահատել է նորմալ, աշխատանքային. ՛՛Ես տեղեկացված եմ բոլոր հարցերի վերաբերյալ՝ թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքին քաղաքական եւ տնտեսական։ Սա ոչ թե իմ ցանկությունն է, այլ՝ օրենքի պահանջ՛՛:

  • Կիսվել: