Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում անդամակցության դադարեցումն ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում
Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում անդամակցության դադարեցումն ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում։ Այսօր այս մասին ամենամյան մեծ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Սա, ի վերջո, պետության ընտրությունն է... Բայց ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետի բացակայությանը, ապա գիտենք, որ դա պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացներով և կապված չէ ցանկության կամ դրա բացակայության հետ` շարունակելու աշխատանքներն ինտեգրացիոն կառույցներում»,- ասել է Պուտինը։