ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չավուշօղլուի հայտարարությունը խեղաթյուրվել է. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Չավուշօղլուի հայտարարությունը խեղաթյուրվել է. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում այսօր տարածվեց տեղեկատվություն այն մասին, թե իբրև Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է մասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Լուրը առաջինը տարածել է թուրքական պետական «Անադոլու» գործակալության ռուսալեզու ծառայությունը, ինչպես նաև «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության ռուսալեզու ծառայությունը (նյութն արդեն հեռացվել է)։ Այնուհետև նշված աղբյուրներից լուրը տարածվեց նաև հայկական լրատվամիջոցներում։

Մինչդեռ, Թուրքիայի արտգործնախարարը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նման հայտարարություն չի արել։

 

Չավուշօղլուն բառացի հայտարարել է հետևյալը. «Հայաստանի ԱԳ նախարարին և հատուկ ներկայացուցիչ Ռ. Ռուբինյանին հրավիրել ենք: ԱԳ նախարարի անունը գիտեք՝ Արարատ Միրզոյան է: Օրերս Փաշինյանն ասաց, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է գալիս: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանն էլ՝ իրենը: Նույն կերպ սա կլինի ևս մեկ վստահությունը բարձրացնող քայլ»։

Բացի այդ, Չավուշօղլուն նաև նշել է, որ Հայաստանի հետ սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը շարունակվում է փոխադարձ վստահություն բարձրացնող քայլերով։

«Մեր հատուկ ներկայացուցիչների դեմ դիմաց հանդիպումը անցկացվեց Մոսկվայում: Նրանք հանդիպել են ուղիղ՝ առանց որևէ միջնորդի: Ճիշտ է՝ հյուընկալող կողմը՝ Ռուսաստանը, ճաշկերույթի ժամանակ երկուսին էլ հյուրընկալել է, ինչի համար նրանց շնորհակալություն ենք հայտնում», - հայտարարել է Չավուշօղլուն:

  • Կիսվել: