ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ցանկացած նորմալ երկրում իրավապահ մարմինները նման իրավիճակում կալանքի օրդեր կստորագրեին պետական շահերը դավաճանելու մեղադրանքով․ Գեղամ Մանուկյան

Ցանկացած նորմալ երկրում իրավապահ մարմինները նման իրավիճակում կալանքի օրդեր կստորագրեին պետական շահերը դավաճանելու մեղադրանքով․ Գեղամ Մանուկյան

1991 թվականի այս օրը Հայ ժողովուրդն սգում էր. Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին հրազդանյան ջոկատի հարամնատար Զարզանդ Դանիելյանը, գետաշենցի դաշնակցական Վալերի Նազարյանը, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, Երևանի ժողիստիտուտի ուսանող Արթուր Կարապետյանը, գիտնական Սիմոն Աչիգյոզյանը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծին, որի ընդունումը 51 դեմ, 27 կողմ ձայնով մերժվեց ԱԺ-ի կողմից:

Նա երանի տվեց զոհվածներին, որ չեն տեսել Հայաստանի և Արցախի ուրացումը։

«Երանի նրանց, որ չտեսան, թե ինչպես Դաշնակցությանն ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանի խորհրդարանում՝ քաղաքական մեծամասնությունը»,-հայտարարեց Մանուկյանը։

Նա նշեց, որ առանձնազրույցում ՔՊ-ական Մարիա Կարապետյանը չի կարողացել բերել գեթ մեկ օրինակ, երբ պետությունը օկուպացված տարածքներով զիջումների գնա՝ Մանուկյանն ասաց. «Աշխարհում չի կարող լինել որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են դիմացի կողմից։

Ցանկացած նորմալ երկրում, որտեղ ոչ խելագար կառավարություն է, առաջին բանը, որ կանեին՝ կալանքի օրդերը կստորագրեին՝ հայրենիքի ավտանգային, պետական շահերը դավաճանելու մեղադրանքով»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

  • Կիսվել: