կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ցանկացած կառավարություն ձևավորվելու է նաև «Իմ քայլը» խմբակցության քվեարկության արդյունքում. Մարուքյան

Ցանկացած կառավարություն ձևավորվելու է նաև «Իմ քայլը» խմբակցության քվեարկության արդյունքում. Մարուքյան

Մենք ունենք կոնսենսուս՝ հիմա ընտրություններ չի կարելի անել:  Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ 

Հիշեցնենք՝ լսումների օրակարգում  «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին»  նախագծի քննարկումն է:

Պատասխանելով Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարցին, թե ՞նչ կփոխվի, եթե Կառավարությունը հրաժարական տա, սակայն «Իմ քայլը» խմբակցությունն ընտրի սեփական թեկնածուին, Մարուքյանն ասաց․

«Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, այս խորհրդարանը պետք է ցրվի, տեղի ունենան նոր ընտրություններ, նոր խորհրդարանը կորոոշի՝ ում ընտրի վարչապետ: Բայց մենք ունենք կոնսենսուս՝ հիմա ընտրություններ չի կարելի անել: Հետևաբար պետք է այդ իրողության, այդ 88 մանդատանոց իրողության հետ հաշվի նստեք. դուք չեք կարող հաշվի չնստել, ես չեմ կարող հաշվի չնստել. այլընտրանք չկա դրան: :

Եթե իրենք սեփական թեկնածու ունեն, թող ասեն՝ մենք ունենք ավելի լավ թեկնածու, օրինակ, որը կկարողանա բոլորին համախմբել. դա էլ կքննարկենք: Մենք չենք բացառում որևէ տարբերակ»։

  • Կիսվել: