հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բրյուսելում կկայանա Մաքսային համագործակցության Եվրոպական միություն- Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստը

Բրյուսելում կկայանա Մաքսային համագործակցության Եվրոպական միություն- Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ (վարչության պետի պարտականությունները կատարող) Ներսես Զեյնալյանը և վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանը մարտի 27-29-ը կգործուղվեն Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), որտեղ կմասնակցեն Մաքսային համագործակցության Եվրոպական միություն-Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստին:  

Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ (վարչության պետի պարտականությունները կատարող) Ներսես Զեյնալյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանին 2023 թվականի մարտի 27-29-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Մաքսային համագործակցության Եվրոպական միություն-Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Ծովինար Սողոմոնյանի, Ներսես Զեյնալյանի և Լիլիթ Մովսիսյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը,- ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: