Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 3 ժամ է տևել
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«Նախարարները պայմանավորվել են բանակցությունները շարունակելու և հաջորդ տարի հերթական հանդիպման շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ադրբեջանական ԱԳ նախարարության տվյալներով՝ Բրատիսլավայում նախարարները 3 ժամ տևած հանդիպման ընթացքում «լայն քննարկումներ» են ունեցել: «Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները»,- նշվում է հայտարարությունում:


