շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բոլոր միջազգային գործընկերները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ, պետք է հստակորեն դատապարտեն ագրեսիան. Միրզոյանը՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան հարվածի տակ է դնում կայունությունը ողջ Հարավային Կովկասում։

Ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների մանրամասները՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր միջազգային գործընկերները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ, պետք է հստակորեն դատապարտեն ագրեսիան, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ցանկացած փորձ և Ադրբեջանին վերադարձնեն կառուցողական դաշտ։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները հերթական անգամ ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության համատեքստում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների ապահովման համար մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը

  • Կիսվել: