կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բոլոր կողմերը պետք է հետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը. ԵՄ խոսնակ

Բոլոր կողմերը պետք է հետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը. ԵՄ խոսնակ

ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ:

Հայտարարության մեջ ասված է, որ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։ Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։

Եվրոպական միությունը երկու կողմին հորդորել է ձեռնպահ մնալ հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից:

Հայտարարության մեջ նաև նշված է. ՛՛Բոլոր կողմերը պետք է հետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը, և երկու կողմերը պետք է ներգրավվեն սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններում։ Մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանին՝ առանց հետաձգելու ազատել բոլոր ռազմագերիներին և անազատության մեջ պահվող անձանց։ Մենք ողջունում ենք լարվածությունների թուլացմանը միտված բոլոր ջանքերը, այդ թվում՝ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները։

ԵՄ-ն պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում՛՛:

  • Կիսվել: